Լևան Քուտաշվիլին և Յոսեբ Պավլիաշվիլին ուշ գիշերին լքել են Մցխեթայի շրջանային ոստիկանության շենքը (տեսանյութ, ֆոտոշարք)
Լևան Քուտաշվիլին և Յոսեբ Պավլիաշվիլին ուշ գիշերին լքել են Մցխեթայի շրջանային ոստիկանության շենքը (տեսանյութ, ֆոտոշարք)

Լևան Քուտաշվիլին և Յոսեբ Պավլիաշվիլին ուշ գիշերին լքել են Մցխեթայի շրջանային ոստիկանության շենքը:

Ինչպես փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, նրանք շենքից հեռացել են առանց մեկնաբանություն անելու:

Քուտաշվիլիին և Պավլիաշվիլիին ոստիկանության մոտ սպասում էին նրանց ընտանիքի անդամները:

Լևան քուտաշվիլին և Յոսեբ Պավլիաշվիլին հարցաքննվել են ոստիկանության շենքում, իսկ մինչ այդ նրանց են հանդիպել փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կախաբեր Սաբանաձեն և ՊԱԾ-ի վերլուծաբանական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կախաբեր Քեմոկլիձեն:

Լևան Քուտաշվիլին և Յոսեբ Պավլիաշվիլին բռնազավթված Ախալգորին լքել են երեկ երեկոյան:

 

Պետական անվտանգության ծառայության լրատվությամբ, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները անօրեն ձերբակալել էին Վրաստանի քաղաքացիներ՝ Արչիլ Տատունաշվիլիին, Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին:

Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին անորոշ պայմաններում մահացել է Ցխինվալի բանտում: Լևան Քուտաշվիլին և Յոսեբ Պավլիաշվիլին ազատ էին արձակվել այսպես կոչված Ցխինվալիի բանտից, սակայն նրանց հնարավորություն չէր տրվում լքել բռնազավթված տարածաշրջանը:

 

 

ლევან ქუტაშვილი და იოსებ პავლიაშვილი მცხეთის პოლიციის შენობას ტოვებენ

Posted by პირველი არხი on 2018 წლის 11 მარტი, კვირა