Լևան Քուտաշվիլիի  և Յոսեբ Պավլիաշվիլիի հետ հանդիպում են նախարարների կաբինետի անդամները
Լևան Քուտաշվիլիի և Յոսեբ Պավլիաշվիլիի հետ հանդիպում են նախարարների կաբինետի անդամները

Ախալգորիում Արչիլ Տատունաշվիլիի հետ միասին ձերբակալված Լևան Քուտաշվիլին և Յոսեբ Պավլիաշվիլին գտնվում են Վրաստանի կողմից վերահսկվող տարածքում,-այս մասին առաջին ալիքին են հայտնել հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարությունից:

Գերատեսչության լրատվությամբ, այս պահին Լևան Քուտաշվիլիի և Յոսեբ Պավլիաշվիլիի հետ հանդիպում են՝ Սոզար Սուբարին, Քեթևան Ցիխելաշվիլին, ՆԳ փոխնախարար Կախաբեր Սաբանաձեն և ԱԱԾ-ի վերլուծաբանական դեպարտամենտի փոխտնօրեն Կախաբեր Քեմոկլիձեն:

Լևան Քուտաշվիլին և Յոսեբ Պավլիաշվիլին բռնազավթված  Ախալգորին լքել են մի քանի րոպե առաջ::

Տարածված լրատվությամբ նրանք այս պահին գտնվում են Մցխեթայի ոստիկանությունում: Ինչ վերաբերում է Արչիլ Տատունաշվիլիի աճյունի տեղափոխմանը, ապա ստույգ օրը կրկին անհայտ է:

Պետական անվտանգության ծառայության լրատվությամբ, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները անօրեն ձերբակալել էին Վրաստանի քաղաքացիներ՝ Արչիլ Տատունաշվիլիին, Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին:

Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին անորոշ պայմաններում մահացել է Ցխինվալի բանտում: Լևան Քուտաշվիլին և Յոսեբ Պավլիաշվիլին ազատ էին արձակվել այսպես կոչված Ցխինվալիի բանտից, սակայն նրանց հնարավորություն չէր տրվում լքել բռնազավթված տարածաշրջանը: