Լևան Իզորիան հարգել է Շինդիսիի հերոսների հիշատակը
Լևան Իզորիան հարգել է Շինդիսիի հերոսների հիշատակը

Շինդիսիի կռվից անցել է 11 տարի: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հարգել է 2008 թվականի օգոստոսի 11-ի պատերազմի ժամանակ Շինդիսի գյուղի մոտ հերոսաբար զոհված վրաց մարտիկների հիշատակը, հուշարձանին դրել ծաղկեպսակ և զրուցել նրանց ընտանիքի անդամների հետ:

Պաշտպանության նախարարի հետ միասին վրաց հերոսների հիշատակը հարգել են նաև Վրաստանի պաշտպանության ուժերի ղեղկավար, գեներալ լեյտենանտ Վլադիմիր Չաչիբաիան և Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչները:

Նախարարը Սուրբ Գիորգիի եկեղեցում ներկա է գտնվել պատարագին և հերոսների հոգեհանգստի արարողությանը: