Լևան Իզորիան Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Լևան Իզորիան Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը

Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորությամբ, գտնվում է Բելգիայի թագավորությունում:

Վրաստանի պաշտպանության նախարարը, մինիստերիալի շրջանակներում մասնակցելու է՝ «Հստակ աջակցություն» առաքելության (RSM) ձևաչափում ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը բացելու է դաշինքի գլխավոր քարտուղար՝ Ենս Ստոլտենբերգը:

Հանդիպմանը Լևան Իզորիան խոսքով ելույթ է ունենալու Աֆղանստանում ընթացող միջազգային առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների առջև:

ՆԱՏՕ-ի նոր շտաբ կայանում ընթացող մինիստերիալի շրջանակներում, Վրաստանի պաշտպանության նախարարը անց է կացնելու երկկողմ հանդիպումներ, խորվաթ և հունգարացի գործընկերների հետ: Ծրագրվում է փոխհամագործակցության հուշագրի կնքում Խորվաթիայի պաշտպանության նախարարության հետ:

Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ-ի պաշտպանության մինիստերիալը: Հյուսիս Ատլանտյան դաշինքի անդամները քննարկում են հուլիսին կայանալիք գագաթնաժողովի հարցերը, այդ թվում ՆԱՏՕ-ի ուժերի պատրաստակամության մեծացումը: