Լևան Իզորիա. Վրաստանի և Գերմանիայի միջև ստորագրված համաձայնագիրը կարևոր քայլ է մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին
Լևան Իզորիա. Վրաստանի և Գերմանիայի միջև ստորագրված համաձայնագիրը կարևոր քայլ է մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին

Երկարատև աշխատանքի և համագործակցության արդյունքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրվել է միգրացիայի և շարժունակության մասին համաձայնագիր, սա կարևոր առաջընթաց է մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին, ասել է Գերմանիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լեւան Իզորիան:

Իզորիայի խոսքով՝ Վրաստանի և Գերմանիայի միջև ստորագրված համաձայնագիրը նախատեսում է կրթության ոլորտում առկա հարաբերությունների հետագա ամրապնդումն ու խորացումը։

«Համաձայնագիրը նախատեսում է նաև գործընկերային հիմունքներով աշխատանքի տեղավորում ինչպես տեղում՝ Վրաստանում, որակյալ կադրերի, այնպես էլ համապատասխան կադրերի աշխատանքի տեղավորում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Առաջիկայում աշխատանքային խմբերի շրջանակներում կբացահայտվի աշխատաշուկան, վրացական իրականության մեջ տեղում կբացահայտվի որակյալ կադրերի առաջխաղացումը՝ անօրինական միգրացիայի դեմ համատեղ պայքարելու և օրինական միգրացիան հնարավորինս խթանելու նպատակով», – ասել է Իզորիան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Գերմանիայի և Վրաստանի ներքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի կառավարության և Գերմանիայի կառավարության միջև ստորագրվել է միգրացիայի և շարժունակության մասին համաձայնագիր։