Լևան Իոսելիանին նշում է, որ մայիսի 20-ին կալանավորված Էլենե Խոշտարիան հրաժարվել է հանդիպել Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի հետ
Ժողովրդական պաշտպանի տեղեկացմամբ՝ մայիսի 20-ին ձերբակալված «Դրոա»-ի առաջնորդ Էլենե Խոշտարիան հրաժարվել է հանդիպել Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի հետ։
Ինչպես նշել է Իոսելիանին ձերբակալվածներին այցելել են օմբուդսմենի ներկայացուցիչները։
«Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն առաջին իսկ պահից ներգրավված են այս գործընթացում, իմ տեղեկություններով՝ մինչեւ 17 հոգի կալանավորված է, բոլորին այցելում են։ Խոշտարիան հրաժարվել է հանդիպել նրա հետ։ Մենք անում ենք ամեն ինչ մեր իրավունքների սահմաններում, որպեսզի ձերբակալվածների իրավունքները պաշտպանված լինեն»,- ասել է Իոսելիանին։
Երեկ Թելավիի ոստիկանությունը ձերբակալել է «Դրոայի» առաջնորդ Էլենե Խոշտարիային։