Լևան Իոսելիանին իր ցավակցությունն է հայտնում Գուրիայում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և վշտակցում զոհվածների ընտանիքներին
Վրաստանի ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին իր ցավակցությունն է հայտնում Գուրիայում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և վշտակցում զոհվածների ընտանիքներին։
Լևան Իոսելիանին հույս է հայտնում, որ փրկարար ծառայության աշխատակիցները բոլոր ջանքերը կգործադրեն անհետացած դեռահասին գտնելու և փրկելու համար։
«Հորդառատ անձրեւը Գուրիայում ջրհեղեղների եւ սողանքների պատճառ է դարձել։ Ավերվել ոէ հեղեղվել են բնակելի տներ, ընտանի կենդանիներ են սատկել, բույսերն ու ցանքատարածությունները ոչնչացվել են։ Գուրիայի աղետից տուժածները պետության աջակցության կարիքն ունեն»,- ասում է Լևան Իոսելիանին։