Լևան Իոսելիանին հայտարարում է, որ այսօր նախատեսվում է ժողովրդականն պաշտպանի խորհրդի անդամների այցը Միխեիլ Սաակաշվիլիին
Լևան Իոսելիանին հայտարարում է, որ այսօր նախատեսվում է ժողովրդականն պաշտպանի խորհրդի անդամների այցը Միխեիլ Սաակաշվիլիին

Վրաստանի ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանիի տեղեկություններով՝ ժողովրդական պաշտպանի խորհրդի անդամներն այսօր կհանդիպեն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։

Ինչպես լրագրողներին ասաց Լևան Իոսելիանին, ինքը առարկություն չունի այս գործընթացի հետ կապված։

«Իմ կողմից այս գործընթացին առարկություն չկա և չի էլ կարող լինել, քանի որ կոնսիլիումն ինքը որոշում է կայացնում՝ ինչ հաճախականությամբ և երբ կմտնի։ Ձեւական մասը, որը վերաբերում է իմ կողմից փաստաթղթերին, վաղուց կարգավորվել է, հավատարմագրերը ստորագրված են»,- ասաց Իոսելիանին:

Այն հարցին, թե արդյոք լեհ բժիշկները չեն կարողանում այցելել Միխեիլ Սաակաշվիլիին, Լևան Իոսելիանին ասաց. «Ցանկացած բժիշկ, ով հետաքրքրված է իր վիճակով, թող գա, տեսնի նրան»: