Լևան Իոսելիանին հանդիպել է կանանց 5-րդ հատուկ հաստատությունում գտնվող կին մեղադրյալների/դատապարտյալների, այդ թվում՝ Էլիսո Կիլաձեի, Մզիա Ամաղլոբելիի և Անաստասիա Զինովկինայի հետ
Վրաստանի ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին այցելել է կանանց 5-րդ հատուկ հաստատություն, որտեղ հանդիպել է կին մեղադրյալների/դատապարտյալների, այդ թվում՝ Էլիսո Կիլաձեի, Մզիա Ամաղլոբելիի և Անաստասիա Զինովկինայի հետ։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ Լևան Իոսելիանին կին կալանավորներից տեղեկություններ է լսել նրանց տեղավորման պայմանների և իրավունքների պաշտպանության վիճակի մասին, հանդիպել է հաստատության վարչակազմի ներկայացուցիչների հետ և տեղում զննել բանտային ենթակառուցվածքները, ծանոթացել է դատապարտյալների՝ քրեակատարողական հիմնարկում հոգեբանական-սոցիալական, կրթական և վերականգնողական ծրագրերում ներգրավման հարցերին, ինչպես նաև այցելել է հաստատության մոր և մանկան խնամքի բաժանմունք։
«Ժողովրդական պաշտպանը հանդիպել է նաև այնտեղ գտնվող Էլիսո Կիլաձեի, Մզիա Ամաղլոբելիի և Անաստասիա Զինովկինայի հետ և ծանոթացել նրանց կենսապայմաններին, առողջական վիճակին և իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակին։ Վրաստանի ժողովրդական պաշտպանը պարբերաբար մոնիթորինգ է անցկացնում քրեակատարողական հիմնարկներում և հսկողություն է իրականացնում կալանավորների իրավունքների նկատմամբ», – ասվում է ժողովրդական պաշտպանի գրասենյակի հայտարարության մեջ։