Լևան Իոսելիանին հանդիպել է Դյուշենի մկանային դիստրոֆիայով տառապող երեխաների ծնողների հետ
Վրաստանի ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Դյուշենի մկանային դիստրոֆիայով տառապող երեխաների ծնողների հետ, ովքեր գրեթե մեկ ամիս է, ինչ դիմում են Պետական գրասենյակին՝ իրենց երեխաներին համապատասխան դեղորայքով և բուժմամբ ապահովելու համար: Վրաստանի ժողովրդական պաշտպանը տարածում է տեղեկատվություն այս մասին։
«Ժողովրդական պաշտպանը հատուկ ուշադրություն է հրավիրում հաշմանդամություն ունեցող երեխաների, այդ թվում՝ Դյուշենի մկանային դիստրոֆիայով երեխաների առողջության իրավունքի պաշտպանության կարևորության վրա։
Հանդիպման ժամանակ ժողովրդական պաշտպանը ծնողներին ծանոթացրել է գրասենյակի կողմից իրենց խնդրի ուղղությամբ կատարված աշխատանքներին և գրասենյակի ռեսուրսների շրջանակներում առաջարկել է օգնություն համապատասխան մարմինների հետ միջնորդության հարցում, որպեսզի գործընթացը իրականացվի՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահերը: Նա նաև խոսել է խոսքի ազատության հարցի մասին և կրկին կոչ է արել իշխանություններին նպաստել խոսքի ազատության չափանիշի պաշտպանությանը», – նշվում է տեղեկատվության մեջ։