Լևան Իոսելիանի. Ժողովրդական պաշտպանի գրասենյակը մանրամասն կգնահատի կին քաղաքական գործիչների նկատմամբ խտրականությունն ուժեղացնող և վիրավորող հայտարարությունները
Լևան Իոսելիանի. Ժողովրդական պաշտպանի գրասենյակը մանրամասն կգնահատի կին քաղաքական գործիչների նկատմամբ խտրականությունն ուժեղացնող և վիրավորող հայտարարությունները

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը մանրամասն կգնահատի կին քաղաքական գործիչների նկատմամբ խտրականությունն ուժեղացնող և վիրավորող հայտարարությունները և անպայման կարտացոլվի զեկույցում,- ասաց ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին։

Ըստ Իոսելիանի՝ կանանց հետ նման խոսակցությունն անընդունելի է:

«Այստեղ ուղղակի կասեմ, որ որքան էլ դժվար լինի այլ կարծիք լսելը, կանանց հետ նման խոսակցությունն ինձ համար անընդունելի է։ Նման խոսակցությունը ոչ մեկին արժանապատվություն չի հաղորդում և միայն խրախուսում է կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը»,- գրում է Իոսելիանին։