Լևան Իոսելիանի. Ես ողջունում եմ Նիկա Գվարամիային ներում շնորհելու նախագահի որոշումը, այսօր մենք ավելի մոտ ենք Եվրոպային
Լևան Իոսելիանի. Ես ողջունում եմ Նիկա Գվարամիային ներում շնորհելու նախագահի որոշումը, այսօր մենք ավելի մոտ ենք Եվրոպային

Վրաստանի ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է նախագահի կողմից «Մթավարի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային ներում շնորհելուն։

«Ես ողջունում եմ Նիկա Գվարամիային ներում շնորհելու նախագահ Զուրաբիշվիլիի որոշումը։ Այսօր մենք ավելի մոտ ենք Եվրոպային»,- սոցցանցում գրել է Լեւան Իոսելիանին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել Նիկա Գվարամիային:

2022 թվականի մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Նիկա Գվարամիային դատապարտել է երեք տարի վեց ամիս ազատազրկման՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավարության ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով։ 2022 թվականի նոյեմբերի 2-ին Վերաքննիչ դատարանը չի փոխել Նիկա Գվարամիայի ազատազրկման վերաբերյալ որոշումը։ Փաստաբանները վճիռը բողոքարկել են Գերագույն դատարան։ Գերագույն դատարանը Գվարամիայի գործը չի ընդունել քննության։