Լևան Իոսելիանի. Խոսքի ազատությանը հաշվեհարդարով չի կարելի պատասխանել, թեև այն, ինչ տեսանք Սամեբայի տաճարում, ինձ համար անընդունելի է
Պետք է հասկանանք, որ երբ հարցը վերաբերում է կրոնին, հավատքին, շատերին է վերաբերում մեր երկրում, որը կրոնական երկիր է, պետք է առանձնահատուկ զգուշություն ցուցաբերել,- ասաց ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին։
Օմբուդսմենի կարծիքով՝ այն, ինչ տեղի ունեցավ Սամեբայի տաճարում վերջին օրերին, անընդունելի է:
«Հատկապես կարևոր է, որ այս ամենը չբերի վրեժխնդրության, ինչ-որ մեկին լինչի դատաստանով դատելու, սա նույնպես կարևոր հարց է։ Ինչքան էլ անընդունելի լինեն ձևերը, խոսքի ազատությանը չի կարելի պատասխանել հաշվեհարդարով, սակայն այն, ինչ տեսա Սամեբայի տաճարում, բացարձակապես անընդունելի է ինձ համար՝ որպես մարդու, անձամբ, որպես ժողովրդական պաշտպանի»,- ասաց Իոսելիանին։