Լևան Իոսելիանի. Տեղեկություններ են տարածվում Լևան Բերձենիշվիլիի վրա հարձակման մասին, որը կտրականապես անընդունելի է, կոչ եմ անում իրավապահներին ձեռնարկել բոլոր միջոցները հնարավոր բռնությունների դեմ
Լևան Իոսելիանի. Տեղեկություններ են տարածվում Լևան Բերձենիշվիլիի վրա հարձակման մասին, որը կտրականապես անընդունելի է, կոչ եմ անում իրավապահներին ձեռնարկել բոլոր միջոցները հնարավոր բռնությունների դեմ

Լևան Բերձենիշվիլիի վրա հարձակման մասին տեղեկություն կա, որն ինձ համար կտրականապես անընդունելի է, կոչ եմ անում իրավապահներին ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները հնարավոր բռնության դեմ,- այս մասին սոցցանցում գրում է ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին։

Ըստ Իոսելիանիի՝ ժողովրդավարությունը ենթադրում է տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց խաղաղ գոյակցություն։

«Եթե մեր կյանք տեղափոխենք այն ագրեսիան, որ այսօր կա սոցցանցում տարբեր կարծիքի մարդկանց միջև, ապա անպայման կստանանք քաղաքացիական առճակատում, որին մեր հայրենիքը մեկ անգամ արդեն առերեսվել է, և որի հետևանքները մենք այսօր էլ դառնորեն քաղում ենք։

Կոչ եմ անում իրավապահներին անհապաղ և արդյունավետ արձագանքել և ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ հնարավոր բռնության փաստի վերաբերյալ»,- գրել է Լևան Իոսելիանին։