Լևան Իոսելիանի – Պետությունը պետք է հատուկ մոտեցում ցուցաբերի օկուպացիոն գծին հարակից գյուղերի բնակիչների նկատմամբ, պետք է ամեն ինչ անել, որպեսզի բնակչության թիվը չնվազի
Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Գորիի մունիցիպալիտետի օկուպացիոն գծին հարակից Մեջվրիսխևի և Ախալուբանի գյուղերի բնակչության հետ։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ Մեջվրիսխևիի և Ախալուբանիի բնակիչների հետ զրույցի ընթացքում պարզվել է, որ գյուղերի ենթակառուցվածքները դեռևս անմխիթար վիճակում են, իսկ տարբեր ծրագրերի, այդ թվում՝ սոցիալական և առողջապահական ծառայությունների հասանելիությունը սահմանափակ է։ Շատ կարևոր մարտահրավեր է բնակչության, հիմնականում երիտասարդների, արտագաղթը իրենց բնակության վայրերից, ինչը երկրի համար սպառնալիք է ներկայացնում օկուպացիոն գծին հարակից տարածքների դատարկման համար։
«Անհրաժեշտ է, որ պետությունը հատուկ մոտեցում ցուցաբերի այս 83 գյուղերի նկատմամբ և անի ամեն ինչ, որպեսզի օկուպացիոն գծին մոտ ապրող բնակչությունը չնվազի, քանի որ որտեղ էլ որ լինենք, միշտ կա վտանգ, որ ինչ-որ մեկը կգա և կզբաղեցնի մեր տեղը», – ասել է Լևան Իոսելիանին։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ժողովրդական պաշտպանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում օկուպացիոն գծին մոտ ապրող Վրաստանի քաղաքացիների հետ և տեղեկացնում է ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական իշխանություններին, ինչպես նաև հանրությանը նրանց խնդիրների մասին։