Լևան Իոսելիանի. Իշխանությունը ստիպված կլինի հաշվի առնել ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշումը, այսպես չի կարելի շարունակել
Լևան Իոսելիանի. Իշխանությունը ստիպված կլինի հաշվի առնել ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշումը, այսպես չի կարելի շարունակել

Ես լիովին կիսում եմ ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշումը, բոլորս համաձայն ենք, որ քաղաքական իրավիճակը մեղմելու միակ ճիշտ տարբերակը Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելն է, երկրում օրակարգը կփոխվի, և մենք չենք կենտրոնանա միայն մեկ հարցի վրա,- ասել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մասին։

Նա ասաց, որ իշխանությունը պետք է հաշվի առնի ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշումը։

«Ես լիովին կիսում եմ ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշումը։ Կարծում եմ, որ Սաակաշվիլիի դատավարական իրավունքները պետք է երաշխավորվեն։ Նրան պետք է թույլ տան մասնակցել դատավարություններին։ Նրա առողջությունը պետք է պաշտպանված լինի, և ժողովրդական պաշտպանի հանձնարարականները հաշվի առնվեն։ Կարծում եմ՝ ստիպված կլինեք հաշվի առնել ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշումը։ Այլևս չի կարող այսպես շարունակվել։ Մենք բոլորս համաձայն ենք, որ քաղաքական իրավիճակը մեղմելու միակ ճիշտ տարբերակը Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելն է։ Դա կհանգեցնի նրան, որ խորհրդարանում մարդիկ, պատգամավորները կդադարեն հացադուլը, մյուս կողմից՝ նրա առողջությանը վտանգ չի սպառնա։ Ընդհանուր առմամբ, այս երկրում օրակարգը կփոխվի և մենք կենտրոնացած չենք լինի միայն մեկ հարցի վրա»,- ասել է Լևան Իոսելիանին։

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը երեկ հայտարարություն է տարածել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ։ Պետդեպարտամենտը նշում է, որ ողջունում է ժողովրդական պաշտպանի կողմից բժշկական խմբի ստեղծումը։ ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է անում Վրաստանի կառավարությանը արդար վերաբերվել Սաակաշվիլիին և ականջալուր լինել օմբուդսմենի հանձնարարականներին։