Լևան Իոսելիանի. Հուսով եմ, առանցքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի մինչ Ղարիբաշվիլիի Բրյուսել այցը

16:59, 11.03.2021

Ըստ ընդդիմադիր պատգամավոր Լևան Իոսելիանիի, տպավորություն է, որ ընդդիմության մի ստվար զանգված հասկանում է բանակցությունների կարևորությունը և Վրաստանի քաղաքական ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտությունը Բրյուսելի հանդիպումից առաջ:

Իոսելիանին հույս ունի, որ նախքան Իրակլի Ղարիբաշվիլիի Բրյուսել կատարելիք այցը համաձայնություն ձեռք կբերվի:

«Ընդդիմության կողմից արված մեկնաբանությունների հիման վրա տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության մի ստվար զանգված հասկանում է բանակցությունների կարևորությունը և որքանով է անհրաժեշտ հաղթահարել քաղաքական ճգնաժամը մինչ Բրյուսել այցը:

Ոչ բոլոր հարցերը կարող են համաձայնեցվել, բայց հիմնական հարցերի շուրջ համաձայնություն կլինի, որը, ի վերջո, կհանգեցնի քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը: Ես դեռ հույսով եմ նայում այս գործընթացին և կարծում եմ, որ ինչ-որ հանդիպումներ կլինեն մինչ Իրակլի Ղարիբաշվիլիի Բրյուսել այցը և պայմանավորվածություն ձեռք կբերվի: Եթե ​​դա այդպես չլինի, մենք մեկ անգամ ևս կհամոզվենք, որ վրացիներս մեր անձնական ու նեղ կուսակցական շահերը վեր ենք դասում, ինչը շատ ամոթալի ու խղճալի կլինի մեր երկրի համար», – ասաց Լևան Իոսելիանին:

Նմանատիպ