Լևան Իոսելիանի. Դատարանի գլխավոր մարտահրավերը քաղաքացիների վստահությունն է, սա այլևս չպետք է լինի այն խնդիրը, որը մեզ անհանգստացնում է վերջին 30 տարիներին
Լևան Իոսելիանի. Դատարանի գլխավոր մարտահրավերը քաղաքացիների վստահությունն է, սա այլևս չպետք է լինի այն խնդիրը, որը մեզ անհանգստացնում է վերջին 30 տարիներին

«Քաղաքացիներ» կուսակցության անդամ Լեւան Իոսելիանիի խոսքով՝ աշխատանքային խմբի այսօրվա նիստում քննարկվել են դատարանի հետ կապված տարբեր հարցեր։

Նրա խոսքով, աշխատանքային խմբի ձևաչափով աշխատանքները կշարունակվեն և կքննարկվեն Արդարադատության բարձրագույն խորհրդի համալրման, դատավորների ընտրության, Արդարադատության բարձրագույն դպրոցի համալրման և այլնի հետ կապված հարցեր։

«Դատարանի նկատմամբ հիմնական մարտահրավերը շարունակում է մնալ վստահությունը, որը պետք է ունենան քաղաքացիները։ Սա այլևս չպետք է լինի խնդիր, որը տանջում է մեզ վերջին 30 տարիների ընթացքում: Այսօրվա հանդիպմանը մենք խնդիրները թերի բացահայտեցինք: Աշխատանքային խմբում աշխատանքները կշարունակվեն, և մենք կքննարկենք Արդարադատության բարձրագույն խորհրդի համալրման, դատավորների ընտրության, Արդարադատության բարձրագույն դպրոցի համալրման, դատավորների կողմից վարչական պաշտոններ զբաղեցնելու հարցերը: Կարծում եմ, պարզ դարձավ, որ երբ խորհրդարանում լսվեցին Գերագույն դատարանի դատավորները, որքանով է խնդրահարույց համակարգը, որ մարդիկ, ովքեր արժանի չեն Գերագույն դատարան նշանակվելու, նրանցից ոմանք, չնայած դրան, այնուամենայնիվ, դատարան են մտնում»,- ասաց Լևան Իոսելյանին։