Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլու մոտ ախտորոշվել է կորոավիրուս: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են նախարարարության մամլո ծառայությունում:
Նրանց փոխանցմամբ, նախարարն իրեն լավ է զգում, գտնվում է տանը և աշխատում է հեռավար:
«Հայտնաբերված են նախարարի շփման շրջանակի բոլոր անդամները, նրանք բոլորը տեղափոխվել են ինքնամեկուսացման վայր»,- հայտարարում են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունում: