Լևան Դավիթաշվիլին Ուզբեկստանի տրանսպորտի նախարար Իլխոմ Մախկամովի հետ քննարկել է Միջին միջանցքի զարգացումը
Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Ուզբեկստանի տրանսպորտի նախարար Իլխոմ Մախկամովի հետ, ով մասնակցում է «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումին»։
Հանդիպմանը մասնակցել է նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գուրամ Գուրամիշվիլին։
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունները, հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի և լոգիստիկայի ուղղություններին։ Նշվել է, որ Ուզբեկստանը շահագրգռված է Միջին տրանսպորտային միջանցքում բեռնաշրջանառության ավելացմամբ, որն ամենակարճ ճանապարհն է Եվրոպայի և Ասիայի միջև։ Արտահայտվել է նաև ուզբեկական կողմի հետաքրքրությունը Վրաստանի լոգիստիկ հատվածի նկատմամբ։
Կողմերն ընդգծել են նաև երկկողմ առևտրի, զբոսաշրջության, քաղաքացիական ավիացիայի, «Horeca» հատվածի, ֆինանսական ծառայությունների և այլ ոլորտներում համագործակցությունը։
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։