Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության առևտրի նախարար Մեհմեդ Մուշի հետ, ով մասնակցել է «Վրաստանի, Թուրքիայի և Եվրամիության միջև անկյունագծային կուտակում. առևտուր և ներդրումային հնարավորություններ» համաժողովին։
Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն և Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիա Ջանջղավան։
Հանդիպմանը դրական են գնահատվել երկու երկրների տնտեսական հարաբերությունները։ Նշվել է, որ դրանք տեսանելի օրինակ են, թե ինչպես կարելի է զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը երկու հարևան երկրների միջև։
Նշվել է, որ Թուրքիան Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է, որի հետ գործում է ազատ առեւտրի ռեժիմը։ Բացի այդ, ընդգծվել է, որ վերջին տարիներին երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետևողական խորացման և ազատականացման արդյունքում հաջողված ծրագրեր են իրականացվում գրեթե բոլոր ոլորտներում։
Հանդիպումից հետո Լևան Դավիթաշվիլին և Մեհմեդ Մուշը ստորագրել են Վրաստան-Թուրքիա ազատ առևտրի համաձայնագրի փոփոխությունները։
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։