Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ
Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Սուբիր Լալի, առաքելության ղեկավար Ջեյմս Ջոնի և առաքելության այլ անդամների հետ։
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև Վրաստանի տնտեսական միտումները, երկնիշ տնտեսական աճը, ընթացիկ և ապագա բարեփոխումները և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ազդեցությունը։
Ուշադրություն է դարձվել նաև վերականգնվող աղբյուրներից էներգիայի արտադրության և օգտագործման աջակցության սխեմայի շրջանակներում հայտարարված աճուրդին և Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերին երկրի էներգետիկ անվտանգության առումով։ Ընդգծվել է, որ չնայած տարածաշրջանում ստեղծված մարտահրավերներին, Վրաստանը վերջին երկու տարիներին կայուն տնտեսական աճ է գրանցում, բարելավվել են տարբեր տնտեսական և հարկաբյուջետային պարամետրեր։ Նշվել է նաև, որ երկրի առջև ծառացած մարտահրավերներ կան: Հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ Ռոմեո Միքաուտաձեն, Իրակլի Նադարեիշվիլին և Վախթանգ Ցինցաձեն, ինչպես նաև Վրաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Սելիմ Չաքիրը և այլ անձինք։