Լևան Դավիթաշվիլին ասում է, որ Ռուսաստան ապրանքների արտահանման շուրջ առաջացած աղմուկը պայմանավորված է տեղեկատվության պակասով
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին ասում է, որ Ռուսաստան ապրանքների արտահանման շուրջ աղմուկը կարող է պայմանավորված լինել տեղեկատվության պակասով։
Այդ մասին Դավիթաշվիլին հայտարարել է կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում։
«Այստեղ պետք է հստակ նշել, որ Վրաստանից դիմումը Ռուսաստան է ուղարկվել մի քանի ընկերությունների կողմից 2020թվականին: 2020 թվականից ի վեր նման հաղորդակցություն չի եղել և հետևաբար այն աժիոտաժը, որ առաջացել է հասարակության մեջ, կարծում եմ, ամենայն հավանականությամբ պայմանավորված է տեղեկատվության պակասով։ Հատկապես պատերազմի ժամանակ Վրաստանը այս հարցով չի դիմել։ Մասնավոր ընկերություններից դիմում եղավ, որ իրենք շահագրգռված են նոր շուկա մուտք գործելու հարցում, և որ կենդանական ծագման մթերքներն ունեն հատուկ կանոնակարգեր։ Այսինքն՝ կոնկրետ ձեռնարկությունները ճանաչման կարիք ունեն համապատասխան վերահսկող մարմինների կողմից, ինչն ավելի մանրամասն բացատրում է գյուղնախարարությունը։ Այս տեղեկությունը Վրաստանից ուղարկվել է 2020թվականին: 2020 թվականից ի վեր դրան պատասխան չի եղել։ Պատասխանը եղավ ուրբաթ թե շաբաթ օրը, երբ իրականում ռուսական կողմը որոշումներ կայացրեց, որ Վրաստանից ստացած դիմումին կարող էր դրական պատասխան լինել։ Սա է այս թեմայի ողջ պատմությունը»,- ասել է Լևան Դավիթաշվիլին։