Լևան Դավիթաշվիլին արաբական ընկերության հետ քննարկել է Վրաստանում վերականգնվող էներգետիկայի նախագծերը
Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է «ABU DHABI FUTURE ENERGY COMPANY PJSC – MASDAR PJSC»-ի պատվիրակությանը, որը գտնվում է Վրաստանում՝ քննարկելու վերականգնվող էներգետիկայի նախագծերի հետագա զարգացումը։
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեն և Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամի տնօրեն Գիորգի Չիքովանին։
Գերատեսչության տվյալներով՝ անցյալ տարեվերջին Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամի և «ABU DHABI FUTURE ENERGY COMPANY PJSC-MASDAR»-ի միջև համաձայնագիր է ստորագրվել Վրաստանում մինչև 100 ՄՎտ հզորությամբ նախագծի համատեղ մշակման վերաբերյալ։ Պայմանագրի համաձայն՝ կողմերը կիրականացնեն տեխնիկական, առևտրային և ֆինանսական գործունեություն արևային էլեկտրակայանի նախագծի հետագա զարգացման համար։
Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ համաձայնագրի ստորագրմանը նախորդել է «Masdar» ընկերության ներդրումների և բիզնեսի զարգացման տնօրենի այցը Վրաստան, որտեղ կողմերը քննարկել են հետագա համագործակցության հարցեր։