Լևան Դավիթաշվիլի. Վրաստանի վարչապետն իրականում կարող է մեծ դեր խաղալ խաղաղության հաստատման գործում
Լևան Դավիթաշվիլի. Վրաստանի վարչապետն իրականում կարող է մեծ դեր խաղալ խաղաղության հաստատման գործում

Վրաստանը կարող է իրականում կատարել միջնորդի գործառույթ, և Վրաստանի վարչապետը շատ մեծ դերակատարում ունի խաղաղության ամրապնդման առումով, ինչի մասին խոսել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,- այս մասին հայտարարել է փոխվարչապետ, էկոնիմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Վրաստանի կառավարական պատվիրակության այցը գնահատելիս:

Ինչպես նշել է Լևան Դավիթաշվիլին, աշխարհի կարևոր տնտեսական և գործարար օղակների ներկայացուցիչներից բացի, վրացական պատվիրակությունը հանդիպել է առաջատար քաղաքական առաջնորդների հետ։

«Քաղաքական հանդիպումները Դավոսի ֆորումի շատ լուրջ մասն են, և այստեղ էլ, կարծում եմ, հատկապես մեծ հետաքրքրություն կար Վրաստանի նկատմամբ, և դա նշվեց բոլոր մասնակիցների կողմից։ Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը շատ հետաքրքիր քննարկում ունեցավ իր գործընկերների, տարածաշրջանի ղեկավարների, նախագահ Ալիևի, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչների հետ, որտեղ ընդգծվեց Վրաստանի կարևորությունը»,- ասաց փոխվարչապետը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։