Լևան Դավիթաշվիլի. Վրաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդումը նախատեսում է նոր էներգետիկ օբյեկտների կառուցում, ներմուծումից կախվածության նվազեցում
Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին մասնակցել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության և ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության կենտրոնի հետ համատեղ անցկացված համաժողովի և դասընթացի պաշտոնական փակմանը, որը նվիրված էր Վրաստանի էներգետիկ անվտանգության բարձրացման հարցերին։
Իր ելույթում փոխվարչապետը շեշտը դրեց էներգետիկ բարեփոխումների վրա, որոնք իրականացվում են Վրաստանի՝ Եվրոպական էներգետիկ միությանն անդամակցելուց հետո և նպատակ ունեն ազատականացնել էլեկտրաէներգիայի տեղական շուկան և հաստատել եվրոպական կանոնակարգերը երկրում։ Ըստ Լևան Դավիթաշվիլիի, Վրաստանը շարունակում է զարգանալ էներգաարդյունավետության և էներգետիկ անվտանգության բարձրացման նպատակով։
Ըստ Լևան Դավիթաշվիլիի, Վրաստանում պետք է ավելանա սեփական էներգառեսուրսների յուրացումը, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրները, ինչպես նաև ներդրվեն ժամանակակից էներգետիկ տեխնոլոգիաներ:
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։