Լևան Դավիթաշվիլի. Վրաստանը կդառնա տարածաշրջանի առաջին երկիրը, որտեղ կսկսի գործել «SpaceX»-ի «Starlink» նախագիծը
2023 թվականից Վրաստանում կսկսի գործել աշխարհի առաջատար «SpaceX» ընկերության «Starlink» նախագիծը, որն արբանյակային համակարգերի միջոցով կապահովի գերարագ լայնաշերտ ինտերնետ,- ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին՝ «SpaceX»-ի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարի խոսքով, Վրաստանում «Starlink»-ի մուտքով և գործարկումով փաստացի սկսվում է նոր փուլ ինտերնետիզացիայի առումով։ Նրա հայտարարության համաձայն՝ Վրաստանում ընկերության գործունեության թույլտվությունն արդեն տրված է։
«Մեր երկրի բարդ աշխարհագրության պատճառով բարձրորակ ինտերնետը հասանելի չէ բոլոր շրջաններում, սակայն 2023 թվականից Վրաստանում կսկսի գործել «SpaceX»-ի «Starlink» նախագիծը, ինչը հնարավորություն կտա բոլոր շրջաններում հասանելի դարձնել բարձրորակ արագ ինտերնետը։ Սա կարեւոր փաստ է ընդհանրապես տնտեսության զարգացման, այդ թվում՝ զբոսաշրջության խթանման համար։ Փաստորեն, երկրում չի լինի մի տեղ, որտեղ բարձրորակ ինտերնետ հասանելի չլինի»,- ասաց Լևան Դավիթաշվիլին։
Նախարարի խոսքով, արագ ինտերնետի ներդրումը ողջ երկրում կնպաստի հանրային ծառայությունների բարելավմանը, կրթության մակարդակի բարձրացմանը:
«Փաստորեն, Վրաստանում հնարավորությունները կհավասարեցվեն քաղաքի և դժվարամատչելի վայրերի միջև։ Էկոնոմիկայի նախարարությունը մի քանի ամիս աշխատում է «SpaceX» ընկերության հետ՝ ապահովելու, որ այս որոշումը դրականորեն ընդունվի, և Վրաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որը կմիանա «Starlink»-ի բարձրորակ ինտերնետին»,- ասել է Լևան Դավիթաշվիլին։