Լևան Դավիթաշվիլի. Թբիլիսիում և մարզերում մոտ  500 հարկադիր վերաբնակեցված ընտանիքների  բնակարանները, օժանդակ տարածքները և գյուղատնտեսական հողամասերը կօրինականացվեն
Լևան Դավիթաշվիլի. Թբիլիսիում և մարզերում մոտ 500 հարկադիր վերաբնակեցված ընտանիքների բնակարանները, օժանդակ տարածքները և գյուղատնտեսական հողամասերը կօրինականացվեն

«Թբիլիսիում և մարզերում մոտ 500 հարկադիր վերաբնակեցված ընտանիքների բնակարանները, օժանդակ տարածքները և գյուղատնտեսական հողամասերը կօրինականացվեն»,- այսօրվա կառավարության նիստի ավարտից հետո կայացած ճեպազրույցում ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

Նրա խոսքով, տեղահանված ընտանիքները կկարողանան բարելավել իրենց կենսապայմանները:

«Կառավարությունն այսօր մի քանի որոշումներ է ընդունել։ Ավելի քան 500 տեղահանված ընտանիք օրինականացրել է իրենց հողերը երկրի տարբեր տարածքներում՝ Զուգդիդի, Մցխեթա, Ծկղալտուբո, Խոնի, Աբաշա, Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի, Փոթի – այս մեծ քաղաքներում և նաև այլ շրջաններում։ Ընդհանուր առմամբ նրանց տրվել են թե՛ բնակելի տարածքներ, թե՛ գյուղատնտեսական հողամասեր։

Բացի այդ, մենք ունենք ընդհանուր առմամբ 75 հարկադիր վերաբնակեցված ընտանիք, ովքեր օրինականացրել են իրենց սեփականությունը 11 համատիրությունների շրջանակներում և ունենք նաև 83 հարկադիր վերաբնակեցված ընտանիք, ովքեր օրինականացրել են իրենց սեփականությունը երկրի տարբեր տարածքներում: Նրանք կկարողանան օգտագործել այս տարածքները իրենց ողջ ներուժով և կկարողանան բարելավել իրենց կենսապայմանները: Առողջապահության նախարարության հետ միասին աշխատել ենք այս հարցի շուրջ, որպեսզի ճշգրիտ գնահատենք, որ կոնկրետ այս տեղահանված ընտանիքները նպատակային, ոչ առևտրային կերպով օգտագործում էին այդ բնակելի տարածքները»,- ասաց Լևան Դավիթաշվիլին։