Լևան Դավիթաշվիլի. Միջին միջանցքը կարևոր կապող օղակ է Ասիայի և Եվրոպայի միջև, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունը չափազանց կարևոր է
Տրանսպորտային, այսպես կոչված Միջին միջանցքի զարգացման առումով Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի համակարգումը շատ կարևոր է՝ էլ ավելի մրցունակ լինելու, ավելի շատ բեռներ ներգրավելու համար։ Ամենակարևորն այն է, որ այդ բեռները երկար մնան միջանցքում։ Ուստի եկեք ավելի լավ պայմաններ առաջարկենք մեր հաճախորդներին, ասել է փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
Այս մասին նա հայտարարել է այսօր՝ Թբիլիսիում կայացած եռակողմ հանդիպումից հետո, որտեղ երեք երկրների նախարարները քննարկել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տրանսպորտային միջանցքի զարգացման և մրցունակության հարցերը։
Լևան Դավիթաշվիլիի խոսքով, շատ կարևոր էր եռակողմ հանդիպում ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարների մասնակցությամբ և այս ձևաչափով քննարկել այն հարցերը, որոնք այսօր շատ արդիական են դարձել։
Նախարարի պարզաբանմամբ՝ զրույցի ընթացքում շոշափվել է միջին միջանցքի մրցունակության հարցը, որպեսզի, կախված տարածաշրջանի իրավիճակից, ավելացված բեռնահոսքերը օպտիմալ կերպով փոխադրվեն։
«Ընդհանուր առմամբ Միջին միջանցքը կարևոր կապող օղակ է Ասիայի և Եվրոպայի միջև։ Ըստ այդմ, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունը տարանցման, տրանսպորտի, նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ չափազանց կարևոր է»,- նշել է էկոնոմիկայի նախարարը։