Լևան Դավիթաշվիլի. Մեր նպատակն է մեծացնել ապրանքաշրջանառությունը և տարանցիկ հոսքերը Վրաստանի և Ղազախստանի միջև
Թբիլիսիում կայացած Վրաստան-Ղազախստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստն ավարտվել է արձանագրության ստորագրմամբ։
Փաստաթուղթը, որը ստորագրել են Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարար Կայրբեկ Ուսկենբաևը, սահմանում են երկու երկրների տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունները։
«Հանձնաժողովի աշխատանքը շատ հաջող է անցել, եւ, բնականաբար, երկու կողմերի միջեւ ստորագրված պայմանագրերը պետք է խթան հանդիսանան տնտեսական հարաբերությունների համար։ Մենք նպատակ ունենք մեծացնել Վրաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը, ինչպես նաև քննարկել ենք կոնկրետ հարցեր, որոնք կնպաստեն Ղազախստանից Վրաստան տարանցիկ հոսքերի ավելացմանը»,- հանձնաժողովի նիստից հետո ասել է Լևան Դավիթաշվիլին։
Վրաստան-Ղազախստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը երկու երկրների միջև առևտրատնտեսական և տրանսպորտային հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափերից: Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Ղազախստանում։
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։