Լևան Դավիթաշվիլի - Մենք ունենք նաև տեղական պահածոների պաշարներ, չնայած մեծ պահանջարկին, պակասություն չի լինի
Լևան Դավիթաշվիլի - Մենք ունենք նաև տեղական պահածոների պաշարներ, չնայած մեծ պահանջարկին, պակասություն չի լինի

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է երեք խոշոր պահածոյացման ձեռնարկության՝ «Կուլա», «Մառնեուլիի սննդի գործարան», «Կասպիի պահածոյացման գործարան», ղեկավարներին։

Նրա խոսքով սպառողական շուկայում պահածոների հիմնական մասը վրացական արտադրության է:

«Ընկերության ղեկավարների հետ հանդիպմանը քննարկել ենք պաշարների հարցը: Այս ուղղությամբ խնդիրներ չկա: Ընկերության ղեկավարները նշել են, որ մեկ տարվա պաշար ունեն և պահանջարկի աճի պարագայում պակաս չի նկատվի», – ասել է Լևան Դավիթաշվիլին:

Ինչպես նշել է նախարարը, երբ խոսքը գնում է սննդամթերքով ապահովան հարցերին, հատկացված մեխանիզմներին և գների կայունացման մասին, գործ ունենք հացահատիկային մթերքների, ցորենի ալյուրի և յուղի օժանդակության հետ, այլ դեպքերում՝ թե պետական ​​գնումները, և թե մանրածախ մատակարարումը, ամբողջությամբ իրականացվում են տեղական արտադրության կողմից:

«Հատկանշական է, որ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածման կանխարգելմանը վերաբերող կանոնակարգերի համաձայն, վարչապետի գլխավորությամբ ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհրդի ձևաչափով նախարարությունում անցկացվող հանդիպումների մասշտաբները նեղանում են», – նշված է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:

Բացի այդ, նշված է նաև այն, որ նախարար Լևան Դավիթաշվիլին փուլ առ փուլ, փոքրաթիվ քանակությամբ հանդիպելու է տեղական բիզնեսի ներկայացուցիչների հետ: