Լևան Դավիթաշվիլի. Մենք անում ենք առավելագույնը, կանգնած ենք մեր ֆերմերների, խաղողագործների կողքին
Ցավոք, մենք պետք է նշենք, որ որոշ լրատվամիջոցների կողմից տարածվել է ապատեղեկատվություն այն մասին, որ Կախեթիում բերքը խնդիր ունի, – ասել է գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին:
Նրա խոսքով, խաղողահավաքի գործընթացը քաղաքականացվում է:
«Մի բան, որ տեղի է ունենում տարիներ շարունակ, այն է, որ խաղողի բերքահավաքը գնում է կազմակերպված ճանապարհով, սակայն 2012 թվականից մինչ օրս չի անցկացվել այնպիսի խաղողահավաք, որ կեղծ տեղեկություն չտարածվեր և չքաղաքականացվեր խաղողահավաքի ընթացքը: Շատ ցավալի է սա նշել, բայց որոշ քաղաքական ուժեր օգտագործում են խաղողահավաքը, երբ մարդիկ պետք է ստանան մեկամյա աշխատանքի արդյունքը, իրենց քաղաքական նպատակների համար: Նրանք հաճախ փորձում են դրա վրա կառուցել իրենց քաղաքական օրակարգը, բայց չնայած դրան, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կանգնենք մեր ֆերմերների և խաղողագործների կողքին», – ասաց Դավիթաշվիլին: