Լևան Դավիթաշվիլի. «Հուալինգ» ազատ արդյունաբերական գոտու ընդլայնումը կօգնի ընկերությանը լրացուցիչ ներդրումներ ներգրավել և ավելացնել բնակչության զբաղվածությունը
Կառավարության որոշմամբ Քութայիսիի «Հուալինգ» ազատ արդյունաբերական գոտին ընդլայնվելու է մի քանի հեկտարով։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության և «Հուալինգ» ընկերության միջև։
Ինչպես համաձայնագրի ստորագրումից հետո ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, «Հուալինգի» Քութայիսի արդյունաբերական գոտու ընդլայնումը թույլ կտա ընկերությանը լրացուցիչ ներդրումներ կատարել և աշխատանքի տեղավորել հարյուրավոր քաղաքացիների։
«Մեզ համար շատ կարեւոր է ժամանակակից արդյունաբերական գոտու հիմնումը, որտեղ բոլոր պայմանները կստեղծվեն լրացուցիչ ներդրումներ ներգրավելու եւ բնակչությանը աշխատանքի տեղավորելու համար։ Ընկերությունը պարտավորվում է մի քանի միլիոնի հավելյալ ներդրում կատարել այս համապատասխան ենթակառուցվածքը կազմակերպելու և մոտակա տարիներին հարյուրավոր մարդկանց աշխատանքի տեղավորելու համար»,- ասել է Լևան Դավիթաշվիլին։
Ընդլայնման արդյունքում կստեղծվի լրացուցիչ ենթակառուցվածք, որը կօգնի տեղացի և օտարերկրյա ներդրողներին կարճ ժամանակահատվածում «Հուալինգի» տարածքում ստեղծել ձեռնարկատիրական վերամշակման տարբեր նախագծեր կամ պահեստային տնտեսություններ։
Քութայիսիում «Հուալինգ» ազատ արդյունաբերական գոտին գործում է 2015 թվականի հոկտեմբերի 1-ից։
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։