Լևան Դավիթաշվիլի. «Հուալինգ» ազատ արդյունաբերական գոտու ընդլայնումը կօգնի ընկերությանը լրացուցիչ ներդրումներ ներգրավել
Լևան Դավիթաշվիլի. «Հուալինգ» ազատ արդյունաբերական գոտու ընդլայնումը կօգնի ընկերությանը լրացուցիչ ներդրումներ ներգրավել

Կառավարության որոշմամբ Քութայիսիի «Հուալինգ» ազատ արդյունաբերական գոտին ընդլայնվելու է մի քանի հեկտարով։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության և «Հուալինգ» ընկերության միջև։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ համաձայնագրի ստորագրումից հետո էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին ասել է, որ «Հուալինգ» Քութայիսի արդյունաբերական գոտու ընդլայնումը թույլ կտա ընկերությանը լրացուցիչ ներդրումներ կատարել և հարյուրավոր քաղաքացիների աշխատանքի տեղավորել։

«Մեզ համար շատ կարեւոր է ժամանակակից արդյունաբերական գոտու հիմնումը, որտեղ բոլոր պայմանները կստեղծվեն լրացուցիչ ներդրումներ ներգրավելու եւ բնակչությանը աշխատանքի տեղավորելու համար։ Ընկերությունը պարտավորվում է մի քանի միլիոնի հավելյալ ներդրում կատարել այս ենթակառուցվածքը կազմակերպելու և մոտակա տարիներին հարյուրավոր մարդկանց աշխատանքի տեղավորելու համար»,- ասել է Լևան Դավիթաշվիլին։

Ընդլայնման արդյունքում կստեղծվի լրացուցիչ ենթակառուցվածք, որը կօգնի տեղացի և օտարերկրյա ներդրողներին կարճ ժամանակահատվածում ստեղծել ձեռնարկատիրական վերամշակման տարբեր նախագծեր կամ պահեստային տնտեսություններ։