Լևան Դավիթաշվիլի. Հաջորդ տարվա սկզբին հնարավոր կլինի Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ընդհանուր տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրել

14:09, 01.11.2022

Էմիրություններ կատարած այցի ընթացքում մենք քննարկել ենք երկու երկրների տնտեսական համագործակցության հարցեր։ Սեպտեմբերին մենք շատ հաջող ավարտեցինք բանակցությունների առաջին փուլը, որը ենթադրում է երկու երկրների միջև համընդհանուր տնտեսական համագործակցության համաձայնագրի ստորագրում,- ասել է փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

Դավիթաշվիլիի խոսքով, համաձայնագրի շրջանակներում հնարավոր կլինի խրախուսել ներդրումները Վրաստանում, ինչը շատ կարեւոր է երկրի տնտեսության համար։

«Մեր գործընկերները հաստատել են, որ հաջորդ տարվա սկզբին՝ երկրորդ փուլից հետո, հնարավոր կլինի նման համաձայնագիր կնքել երկրների միջեւ, որը ներառում է նրանց միջեւ ազատ առեւտրի հարցեր, ինչը մեզ համար շատ կարեւոր է։ Այս համաձայնագրի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք խրախուսել ներդրումները Վրաստանում, իհարկե, սա շատ կարևոր է մեր երկրի տնտեսության համար, քանի որ Էմիրությունները զարգացած երկրներից է, 400 միլիարդանոց տնտեսություն է, տնտեսություն, որը տրանսֆորմացիայի է ենթարկվում և դառնում ավելի ու ավելի նորարար։ Վրաստանը նույնպես շատ դինամիկ է զարգանում, և կարծում եմ, որ երկրների միջև տնտեսական համագործակցության ներուժը բավականին մեծ է, և այս համաձայնագրի շրջանակներում մենք կկարողանանք իրական, կոնկրետ, շոշափելի արդյունքների հասնել, ինչը կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը»,- ասել է Լեւան Դավիթաշվիլին։

Նմանատիպ