Լևան Դավիթաշվիլի. Ըստ ծրագրի, Ագարայի նորացված գործարանում մի քանի հարյուր մարդ կանցնի աշխատանքի
Ըստ բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի, կարևոր է, որ երկրում իրականացվի տեղական արտադրանք:
Ինչպես ասաց Լևան Դավիդաշվիլին Ագարայի շաքարի գործարանի մասին խոսելիս, պլանի համաձայն՝ գործարանում աշխատելու են հարյուրավոր քաղաքացիներ:
«Մենք տեսնում ենք, որ Ագարայի գործարանի վրա աշխատանքներ են տարվում, ինչը թույլ կտա ընկերությանը վերսկսել արտադրությունը: Կարևոր է, որ երկրում տեղական արտադրատեսակներ արտադրվեն: Մենք վրացական արտադրությունը խթանելու նոր մոտեցում ունենք, տեղական շուկայի պահանջարկը վրացական արտադրանքներով բավարարելու համար: Հետևաբար մենք շփվում ենք տեղական ինքնակառավարման մարմնի, էկոնոմիկայի նախարարության և գործարանի ղեկավարության հետ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ծրագիր է, որի համաձայն մի քանի հարյուր մարդ կկարողանա վերսկսել աշխատանքը նորացված գործարանում», – ասաց Լևան Դավիթաշվիլին:
Ագարի շաքարի գործարանը կգործարկվի 2020 թվականի հունիսից: Ձեռնարկությունում ընթացող աշխատանքներին ծանոթացել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրտավան, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին և Շիդա Քարթլիում պետական ներկայացուցիչ Գիորգի Խոջևանիշվիլին:
Շաքարի գործարանը առաջին ձեռնարկություններից է, որը կսկսի գործել կառավարության տեղական արտադրության խթանման ծրագրի հիման վրա: