Լևան Դավիթաշվիլի. Ցավալի է, որ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում այնքան էլ դրական միտումներ չկան, հուսով եմ, որ լարվածությունը կփոխվի և կանցնի կառուցողական ռեժիմի
Ցավալի է, երբ տեսնում ենք, որ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում այնքան էլ դրական միտումներ չեն դիտվում,- ասել է էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին՝ կապված Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված բացիկների հետ։
Լևան Դավիթաշվիլին հույս է հայտնել, որ վերջին շրջանի լարվածությունը կփոխվի և կանցնի ավանդական կառուցողական ռեժիմին։
«Ինձ համար ցավալի է, երբ տեսնում ենք, որ վերջին շրջանում մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում որոշ ոչ այնքան դրական միտումներ կան։ Իմ մեծ ցանկությունն ու ակնկալիքն է, որ վերջին շրջանի այս լարվածությունը փոխվի, անցնի ավանդական կառուցողական ռեժիմի, և մենք կարողանանք շարունակել լիարժեք գործընկերությունը, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»,- ասել է Լևան Դավիթաշվիլին։