Լևան Դավիթաշվիլի. Առաջին ուղևորներին Թելավիի օդանավակայանում կընդունենք 2024 թվականին
Սկսում ենք Թելավիի օդանավակայանի վերականգնումը, որտեղ կկազմակերպվի նոր տերմինալային ենթակառուցվածք, կընդլայնվի նաև թռիչքուղին, ուղիղ կապ կունենանք Քութայիսիի, Ամբրոլաուրիի, Բաթումիի և Մեստիայի օդանավակայանների հետ»,- այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է, փոխվարչապետ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:
Նախարարի խոսքով, ներքին ավիացիայի զարգացման համար շատ կարևոր է ներքին թռիչքների խթանումը և տեղական օդանավակայանների կազմակերպումը։
«Թելավիի օդանավակայանում կկազմակերպվի նոր տերմինալային ենթակառուցվածք։ Գործող թռիչքուղին նույնպես ամբողջությամբ կվերանորոգվի և կերկարացվի մինչև 1,7 կմ, կտեղադրվեն նավիգացիոն ժամանակակից համակարգեր և կկառուցվի նավիգացիոն նոր աշտարակ։ Ըստ այդմ, մենք ուղիղ կապեր կունենանք Քութայիսիի, Ամբրոլաուրիի օդանավակայանի և Մեստիայի հետ, որտեղ պետությունն ունի բավականին ժամանակակից ավիացիոն ենթակառուցվածք, ինչպես նաև Բաթումի միջազգային օդանավակայանը։ Սա միասին մեծ նշանակություն ունի զբոսաշրջության զարգացման համար, քանի որ զարգացած ենթակառուցվածքը զբոսաշրջիկին թույլ կտա մեկ օրում այցելել ծովային և գաստրոէնոլոգիական հանգստավայրեր, ինչպես նաև լեռնային շատ հետաքրքիր վայրեր, այցելել Մեստիա։ Սա միասին կնպաստի ինչպես զբոսաշրջության, այնպես էլ ներքին ավիացիայի զարգացմանը։ Մենք ցանկանում ենք առաջին ուղևորներին ընդունել Թելավի օդանավակայանում 2024 թվականին»,- ասել է Լևան Դավիթաշվիլին։