Լևան Դավիթաշվիլի. Առաջին հերթին ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ օրենք պետք է ընդունի Վրաստանը, ինչը՝ ոչ
Լևան Դավիթաշվիլի. Առաջին հերթին ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ օրենք պետք է ընդունի Վրաստանը, ինչը՝ ոչ

Առաջին հերթին ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ օրենք պետք է ընդունի Վրաստանը, ինչը՝ ոչ,- ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

Նրա խոսքով, ժողովրդի կողմից լիազորված ներկայացուցիչները կարող են ընդունել այն օրենքները, որոնք բխում են ազգի շահերից։

«Դուք գիտեք, որ ցանկացած որոշում՝ ինչ օրենք պետք է ընդունի Վրաստանը, ինչը՝ ոչ, առաջին հերթին պետք է որոշի մեր ժողովուրդը։ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան, մարդիկ լիազորություններ են հանձնում կոնկրետ ներկայացուցիչների, և նրանք ունեն սահմանադրական լիիրավ իրավունք՝ ընդունելու այն օրենքները, որոնք բխում են ազգի շահերից և այդպես էլ կշարունակվի»,- ասել է Դավիթաշվիլին։