Լևան Բեժաշվիլի. Կոչ ենք անում քաղաքական խմբերին փակել իմպիչմենտի թեման և հնարավորություն չտալ «Վրացական երազանքին» և նախագահի ինստիտուտին քաղաքական դիվիդենտներ հավաքել
Լևան Բեժաշվիլի. Կոչ ենք անում քաղաքական խմբերին փակել իմպիչմենտի թեման և հնարավորություն չտալ «Վրացական երազանքին» և նախագահի ինստիտուտին քաղաքական դիվիդենտներ հավաքել

Նախագահի իմպիչմենտի ընթացակարգը հորինվածք է, որը երբեք չի իրականացվի,- հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Լեւան Բեժաշվիլին։

Նրա խոսքով, «Վրացական երազանքը» մտցրել է նշված թեման՝ սեփական քաղաքական օրակարգը ստեղծելու եւ հասարակության ուշադրությունը հիմնական խնդիրներից դեպի հորինվածք շեղելու համար։

«Բնական է, որ «Ազգային շարժումը» չի մասնակցի այս գործընթացին։ Կոչ ենք անում ընդդիմադիր մյուս կուսակցություններին ու քաղաքական խմբերին ամբողջությամբ փակել այս հարցը և հնարավորություն չտալ «Վրացական երազանքին» և նախագահի ինստիտուտին այս հարցով քաղաքական դիվիդենտներ հավաքել։ Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին դուրս գալ ու մենակ թողնել «Վրացական երազանքին» այս խաղերում։

Բոլոր տեսակի ակնարկներն ու շահարկումները բացառելու համար մենք նույնպես դուրս ենք գալիս և կոչ ենք անում բոլոր քաղաքական խմբերին մենակ թողնել «Վրացական երազանքին» սեփական քաղաքական օրակարգի հետ»,- ասել է Բեժաշվիլին։