Լևան Բեժաշվիլի. Ցանկացած նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հատկապես ներկուսակցական ընտրություններում, կուսակցությունը չպետք է անի այնպիսի հայտարարություններ, ինչպիսին երեկ արեցին Մելիայի թիմի անդամները

Իսկապես, ցանկացած նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հատկապես ներկուսակցական ընտրությունների ժամանակ, կուսակցությունը չպետք է անի այնպիսի հայտարարություններ, ինչպիսին երեկ արվեց,- ասել է «Ազգային շարժման» անդամ Լեւան Բեժաշվիլին։

Ինչպես նշեց Բեժաշվիլին, կոնկրետ ազգանուններ՝ Մերաբիշվիլին, Լորթքիփանիձեն մեղադրվել են ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ։

«Ողջ երեկոյի ընթացքում Նիկա Մելիայի թիմի անդամներն ու աջակիցները ֆեյսբուքյան արշավ ունեին, սակայն այս արշավին այսօր հստակ պատասխանեց Գիուլի Ալասանիան։ Նրա հայտարարության մեջ ասվում էր, որ ոչ մի վրացու նկատի չի ունեցել՝ նախապես ծրագրված ռուսական հատուկ ծառայությունների հետ հաամագործակցություն ասելով և խոսքը բոլորովին այլ անձանց մասին էր։ Կարծում եմ, որ դա օբյեկտիվ հայտարարություն էր, որը արվեց, և ընտրողների աչքում դա լրացուցիչ փաստարկ կլինի, թե ինչու են փոփոխություններ անհրաժեշտ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավարությունում»,- ասել է Բեժաշվիլին։