Լևան Բեժաշվիլի. «Ազգային շարժման» բոլոր առաջնորդները պետք է հետևեն կուսակցական գծին և քաղաքականությանը, չգնան կուսակցության դեմ
Լևան Բեժաշվիլի. «Ազգային շարժման» բոլոր առաջնորդները պետք է հետևեն կուսակցական գծին և քաղաքականությանը, չգնան կուսակցության դեմ

Կուսակցության քարտուղարության նիստի հետ կապված լուրեր էին տարածվել, թե օրակարգ կա, կուսակցությունում նման հարց անգամ չի քննարկվել, այս մասին նշել է «Ազգային շարժման» անդամ Լեւան Բեժաշվիլին՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունը. ըստ որի նախատեսվում է Բաչո Դոլիձեին եւ Նիկա Մելիային հեռացնել «Ազգային շարժումից»։

Բեժաշվիլիի խոսքով՝ նշված տեղեկությունն անհիմն է։

«Ազգային շարժման» բոլոր առաջնորդները պետք է գնան կուսակցական գծով ու քաղաքականությամբ, չգնան կուսակցության դեմ։ Էթիկայի պահպանումը պարտադիր է բոլորի համար։ Քննադատության պատճառով ոչ ոք Մելիային չի բացառում։ Ինչ վերաբերում է ապագա որոշմանը, ապա դա ցույց կտա ապագան»,- ասել է Բեժաշվիլին Վրաստանի Առաջին ալիքին։