Լեռնային ուղիների գործակալության տնօրեն. Պատմության մեջ առաջին անգամ Գուդաուրիում անցկացվում է սնոուբորդ կրոս ի համաշխարհային փուլը, սա մեր երկրի հերթական հաջողությունն է
Գուդաուրիում ընթանում է սնոուբորդ կրոս կարգի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։ Գուդաուրիում այս մրցույթն անցկացվում է առաջին անգամ, որին մասնակցում են 17 երկրի շուրջ 90 մարզիկ ։
Ըստ լեռնային ուղիների գործակալության տնօրեն Իրակլի Բուրճուլաձեի, Գուդաուրիում սնոուբորդ կրոսի մրցաշարի անցկացումը նշանակում է, որ Վրաստանը կրկին կհայտնվի աշխարհի քարտեզի վրա՝ որպես առաջատար լեռնային հանգստավայր։
«Պատմության մեջ առաջին անգամ սնոուբորդ կրոս կարգի համաշխարհային փուլն անցկացվում է Գուդաուրիում։ Սա մեր երկրի հերթական հաջողությունն է։ Մրցաշարը հեռարձակվում է ամբողջ աշխարհում առաջատար ալիքներով, ինչպիսիք են EUROSPORT-ը և այլն: Հուսով եմ այս օրերը բավականին հաջող կանցնեն։ Մենք բավականին լավ մեկնարկ ունենք: Երկու օրերի ընթացքում մարզումները և որակավորումները բավականին լավ են անցել։ Եզրափակիչ փուլը փետրվարի 3-4-ն է։ Պատրաստության առումով ամեն ինչ անթերի է»,- ասել է Իրակլի Բուրճուլաձեն։
Միջազգային միջոցառմանը մասնակցում են ՝ ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Ավստրիա, Անդորրա, Ավստրալիա, Նիդեռլանդներ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Չեխիա, Բրազիլիա, Ճապոնիա, Կորեա, Ուկրաինա երկրների մարզիկներ: Մրցույթի տնօրեն Ուվե Բեյերը և տեխնիկական պատվիրակ Լուկաշ Լիգոտսկին Միջազգային դահուկային ֆեդերացիայի կողմից (FIS) մասնակցում են միջոցառմանը և մասնակցում կազմակերպչական գործընթացներին։
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։