Լեռնային հանգստավայրերի զարգացման գործակալությունում ասում են, որ լեռնային հանգստավայրերում ճոպանուղիներն աշխատում են կառգավորումների լրիվ պահպանմամբ
Վրաստանի բոլոր չորս լեռնային հանգստավայրերում ճոպանուղիները գործում են համավարակաբանական չափանիշներին և կանոնակարգերի լիովին համապատասխանեցմամբ, – այս մասին տեղեկատվությունը տարածում է լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը:
Նրանց խոսքով, ճոպանուղիներում սահմանված է մարդկանց թիվը, տուրնիկետներն շրջափակված են, իսկ տարածքը վերահսկվում է անվտանգության հատուկ ծառայության կողմից, և առանց շնչադիմակի թույլ չեն տալիս մտնել ոչ մի մարդու:
«Չնայած դրան, սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում, որ որոշ հանգստացողներ չեն պահպանում սահմանված կանոնակարգերը և այդպիսով վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև շրջապատում գտնվող անձանց առողջությունը: Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության և պաշտպանության ոստիկանության աշխատակիցներն ամեն ինչ անում են Գուդաուրիում, ինչպես նաև լեռնային այլ հանգստավայրերում համավարակաբանական չափանիշներն պաշտպանելու համար, որոնք անհրաժեշտ են լեռնային հանգստավայրում ճոպանուղիների լիարժեք գործունեության համար», – ասված է հայտարարության մեջ: