Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության ղեկավար է նշանակվել Թամազ Գամցեմլիձեն
Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունն ունի նոր ղեկավար: Ինչպես հայտնել են Առաջին ալիքին էկոնոմիկայի նախարարությունում, այս պաշտոնին նշանակվել է Թամազ Գամցեմլիձեն:
Թամազ Գամցեմլիձեն մինչ այժմ զբաղեցնում էր Բակուրիանիի Լեռնային կառավարման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:
Ինչ վերաբերում Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության նախկին ղեկավար Սանդրո Օնոփրիշվիլուն, նա կլինի էկոնոմիկայի նախարարի խորհրդականը Լեռնային զարգացման հարցերում: