«Լեռնադահուկային ուղիների գործակալության» փոխտնօրեն. Աշխարհի գավաթի եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Բակուրիանիում, մեզ շատ լավ տեսարան է սպասվում
Մրցույթը երեկ հիանալի անցկացվեց, վստահ եմ, որ այսօր շատ լավ շոու ենք ունենալու,- լրագրողներին ասել է «Լեռնադահուկային ուղիների գործակալության» փոխտնօրեն Թազո Գամցեմլիձեն։
Նրա խոսքով, դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի բոլոր ներկայացուցիչները շատ գոհ են մնացել։
«Երեկվա մրցույթը կատարյալ էր։ Բոլոր կոմիսարները, Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի բոլոր ներկայացուցիչները շատ գոհ էին։ Այս տարի մենք ունեինք լավագույն թրեքներից մեկը: Նախապատրաստական աշխատանքները սկսվել են առավոտյան ժամը 06:00-ից։ Անվտանգության կանոնները պահպանվում են աշխարհի ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Վստահ եմ, որ այսօր մեզ շատ լավ շոու է սպասվում»,- նշել է Գամցեմլիձեն։
Բակուրիանիում ընթանում է դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի (FIS) հովանու ներքո անցկացվող դահուկավազքի աշխարհի գավաթի եզրափակիչ փուլը։
Միջազգային մրցաշարին մասնակցում են աշխարհի առաջատար 12 երկրների 60 մարզիկներ (Շվեյցարիա, Շվեդիա, Կանադա, Ավստրալիա, Չիլի, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Վրաստան, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, ԱՄՆ):
Մրցումները լուսաբանվում են միջազգային լրատվամիջոցներով և ուղիղ հեռարձակվում «Eurosport»-ով։ Միջոցառումը կազմակերպվում է Վրաստանի կառավարության, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Լեռնադահուկային ուղիների գործակալություն» (MTA) ՍՊԸ-ի և դահուկային սպորտի ֆեդերացիայի աջակցությամբ։