Լերմոնտով և Բորիս Կուֆտին փողոցների մի մասում տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես կսահմանափակվի
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ ջրամատակարարման ցանցում պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ի ժամը 08:00-ից մայիսի 13-ը ժամը 08:00-ն Բորիս Կուֆտինի թիվ 7 փողոցից մինչև Լերմոնտովի փողոց թիվ 3-ը կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
«Սահմանափակման ժամանակահատվածում մեքենաներն այլևս չեն կարող շարժվել Բորիս Կուֆտինի փողոցից Լերմոնտովի փողոցի ուղղությամբ։
Երթևեկությունը կթույլատրվի Կուֆտինի փողոցից դեպի Գիա Աբեսաձեի փողոց, իսկ Աբեսաձեի փողոցից՝ Կոտե Աբխազի փողոցի և Ազատության հրապարակի ուղղությամբ»,- ասված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։