Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լերի Սուլաբերիձեի կանխամտածված սպանության փորձի գործով ձերբակալել են մեկ անձի: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին լրագրողը տեղեկացնում է Վակե-Սաբուրթալոյի ոստիկանության բաժնից:
Մինչ այդ Վակե-Սաբուրթալոյի ոստիկանությունում հարցաքննել են անձամբ Լերի Սուլաբերիձեին:
Ծղնեթիում երեկ տեղի էր ունեցել հրաձգություն: Վնասվել էր Լերի Սուլաբերիձեի ավտոմեքենան:
Ինչպես հայտարարել են ՆԳՆ-ում, գործով հետաքննությունն ընթանում է սպանության փորձի և հրազենն անօրեն կրելու, պահելու, կրելու հոդվածներով: