Լերի Աբուլաձեն առաջադրվել է 2023 թվականի աշխարհի լավագույն ըմբիշ #1TVSPORT
Հունահռոմեական ոճի ըմբիշ Լերի Աբուլաձեն ճանաչվել է 2023 թվականի աշխարհի լավագույն ըմբիշ։
Աբուլաձեն այս տարի 63 կգ քաշային կարգում նվաճել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Նա եզրափակչում է եղել նաև 2021 և 2022 թվականներին, սակայն երկու անգամ էլ պարտվել է։
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, քվեարկության վերջին օրն է։ Քվեարկությունը հասանելի է UWW-ի պաշտոնական Facebook, Instagram և YouTube հարթակներում: Քվեարկելու համար մեկնաբանություններում պետք է գրել լատինատառ՝ Լերի Աբուլաձե։