Լենտեխիում և Խիդիսկուրիում հատուկ ռեժիմը չեղարկվում է, սակայն, արտակարգ դրության սահմանափակումները մնում են ուժի մեջ
Լենտեխիում և Խիդիսկուրիում հատուկ ռեժիմը չեղարկվում է, սակայն, արտակարգ դրության սահմանափակումները մնում են ուժի մեջ,- վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին այդ մասին հայտարարել է Համակարգման խորհրդի նիստից հետո:
«Ապրիլի 10-ից Լենտեխիի մունիցիպալիտետում՝ Խիդիսկուրի գյուղում, իսկ ապրիլի 13-ից Խաշուրիի մունիցիպալիտետում գործում է հատուկ ռեժիմ: Արդյունքում, 4500 մարդուն անցկացրել են ջերմասքրինինգ։ Նաև իրականացվել են հնարավոր թեժ կետերի բոլոր շփումների նպատակային հետազոտությունները և ստացված տեղեկատվության համաձայն և հաշվի առնելով համաճարակաբանների հանձնարարականները՝ այսօրվանից հատուկ ռեժիմը կչեղարկվի այս երկու կետերում, իսկ ապրիլի 28-ից կկիրառվեն այն սահմանափակումները, որոնք գործում են ողջ Վրաստանում:
Կարևոր միջոցառումներ են անցկացվել ինչպես Լենտեխիի շրջանում, այնպես էլ Խիդիսկուրի գյուղում: Ուսումնասիրվել են բոլոր շփումները, բոլոր մարդկանց հնարավորինս ստուգվել են և մենք հնարավորություն ունենք կայացնել այս որոշումը: Մենք այսօր այդ որոշումը կայացրել ենք Համակարգման խորհրդում», – ասաց Իրակլի Չիքովանին: